06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վարչապետը կսպասի առաջարկությունների

Այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետը հանձնարարականներ հնչեցրեց:

Նա նշեց, որ Կապի, տրանսպրոտի և ՏՏ նախարարն իրեն զեկուցել է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ներկա վիճակի մասին, ըստ որի ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ:

Վարչապետը Տրանսպորտի նախարարին հանձնարարեց ուսումնասիրել բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարություն ներկայացնել ճանապարհների վերականգնման վերաբերյալ առաջարկություն: Մարզպետներին հանձնարարեց ներկայացնել առաջարկություն, ճանապարհների վերականգնման առաջնահերթությունների մասին տեղեկանք:

 Տարածքային կառավարման նախարարը ստացավ հանձնարարական ճանապարհների առկա շինությունների օրինականությունը ստուգելու վերաբերյալ:  Ոստիկանության պետին հանձնարարվեց ստուգել և մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական ճանապարհներին տեղադրված նշաների օրինականությունը և հանարվոր բոլոր խնդիրները վերացնելու վերաբերյալ ներկայացնել առաջարկություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ