Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կոալիցիա են կազմել այս հարցի շուրջ. Ն. Փաշինյան (տեսանյութ)
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր նախկին ուժի՝ ՀԱԿ-ի մոտեցումները ԼՂՀ կոնֆլիկտի վերաբերյալ:
«Ինքն ասում է, որ Ղարաղբաի հարցը երբեք չի ստանալու այնպիսի լուծում, որ մեզ համար ընդունելի է, եթե ինքն այդպես է մեկնաբանում, ես էլ այդպես եմ մեկնաբանում, բոլորը խոսում են տարբերակի մասին, ո՞րն է դա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցացրույցներին ու բոլոր ուժերին, այդ թվում «Ելքին» ուղղված քննադատություններին: Ըստ «Ելք» ներկայացուցչի՝ այն, ինչ որ զիջում է եղել տարբեր տարիներ շարունակ, դրա անունը դրել են փոխզիջում: «Երբ Ալիևն ասում է, որ Երևանում են թեյ խմելու, այս պայմաններում փոխզիջման մասին խոսել նշանակում է Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Երևանին, Սևանին»,-նկատեց նա:
Արձագանքելով ՀԱԿ-ից հնչող հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն իր էջից հեռացրել է նախկինում առաջին նախագահի վերաբերյալ հնչեցրած դրական խոսքերը՝ նա ասաց. «Իմ էջը փակվել է որովհետև պրովայդերից նամակ է ստացել, որ հարձակման տակ է»: Նա հավելեց, որ քարոզարշավի պատճառով ժամանակ չի ունեցել այդ հարցով զբաղվելու, սակայն վստահեցրեց, որ ինքը երբեք հետ չի կանգնում իր ասածներից, գրածներից:
Իսկ դիտարկմանը, թե առաջին նախագահը նախկինում էլ, երբ Փաշինյանը նրա կողքին էր, ունեցել է այս տեսակետը ղարաբաղյան կոնֆիլկտի վերաբերյալ, ապա Ն. Փաշինյանը շեշտեց. «2012-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես չի եկել այն դիրքորոշմամբ, որով հանդես է գալիս հիմա: Ինքը կարող է ունենալ միշտ նույն դիրքորոշումը, Հրանտ Բագրատյանը կարող է ունենալ միշտ նույն դիրքորոշումը, ես կարող եմ միշտ ունենալ նույն դիրքորոշումը, բայց այն ժողովրավական շարժումը, որ կար, ձևավորված է եղել 18 քաղաքական ուժերից, և այդ ուժերից միայն 2-ն են պաշտպանում այդ ծրագիրը:
Ես համարում եմ, որ քաղաքական պրոցեսի մեջ 1997 թվականին և 2017 թվականին ունենալ նույն դիրքորոշումը, երբ ամեն ինչ է փոխվել, դա այդքան էլ ճիշտ չէ: Լևոն Տեր-Պետրոսյանի հյայտարարությունները կապ չունեն ընթացիկ քաղաքական պրոցեսների հետ: Նա ինքը իր քաղաքական գործունեությունը կառուցում է պատմաբանի տեսանկյունից, թե ենթադրենք 100 տարի հետո ինչ կգրեն այս օրերի մասին»:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀԱԿ-ը ղարաբաղյան հարցում կոալիցիայի մեջ է Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցրեց, որ այս մասին խոսել է դեռ հուլիսին: «Այն ժամանակ էլ էի ասել, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կոալիցիա են կազմել այս հարցի շուրջ»: