Հայաստանը 4-րդ անգամ պատրաստվում է Սոսե միջազգային կինոփառատոնին
Աշխարհի արվեստագետներն ու կինոարտադրողները մեկ գաղափարի շուրջ: Սոսե 2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական): Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»: «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է Սոսե Մայրիկի անվան […]





































