26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը վերցնում է մանդատը. դաշինքի արձագանքը (տեսանյութ)

«Ելք» դաշինքը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց պաշտոնական տեսակետը երեկ՝ մայիսի 14-ին, տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ըստ էության, հայտարարության մեջ ասվում է, որ «Ելք» արձանագրել է մի շարք խախտումներ, իրենք, սակայն, կարողացել են պահել իրենց ամեն մի ձայնը: «Ելքի» շտաբի պետ Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ իրենք հանրապետությունում  3-րդ ուժն են, Երևան ու Վանաձորում քաղաքներում 2-րդ ուժն են, և նույն պատասխանատվութհամբ շարունակելու են իրենց գործունեությունը:

«ՀՀԿ-ն ֆեյսք դիտորդներ է բուծել ու տեղակայել տարբեր ընտրական տեղամասերում, սա նորույթ է, no how է»,-նշեց նա՝ հավելելով, որ հաղորդում է նախապատրաստված «զիբիլիքսի»՝ այսինքն ՀՀԿ-ի ֆայլերի շրջանակներում քրեական գործ հարուցելու համար:

Նա հավելեց, որ հետևողական են լինելու,որ բոլորն այս գործով, որ մասնակցություն ունեն, հարցաքննվեն ու պատասխանտվության  ենթարկվեն: Իսկ եթե դաշինքը նպատակահարմար գտնի ու ինչ-որ բազաներ գտնի այս մի քանի ժամվա ընթացքում, հնարավոր է վերջնահաշվարկի վերաբերյալ դիմում ներկայացնի ԿԸՀ, քանի որ ինչպես նկատեց դաշինքի քաղաքապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանը, իրենց տված ամեն մի ձայնը սկզբունքային է պահելը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը չի վերցնելու ավագանու անդամի մանդատը, այլ պատգամավորի: «Այս պահին պարզ է մի բան՝ ես գնում եմ Ազգային ժողով, մյուսներն, ովքեր համապատասխան ձայներով ավագանի են գնում, գնում են ավագանի»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռևս չեն քննարկել, թե ով կլինի խմբակցության ղեկավարը, քարտուղարը:

Հարցին, թե  սա ձեռքբերում էր, հաջողություն, թե ոչ, Ն. Փաշինյանն ասաց, որ արդեն ունեն խմբակցություն Երևանի ավագանիում, թեկուզև չկարողացան հաղթել ընտրություններում:

«Սխալի խնդիր չկա, Երևանում 100 հազարով մարդիկ քվեարկում են ըստ ընտրակաշառքի, մենք չենք կարողացել մարդկանց համոզել, որ չքվեարկեն ըստ ընտրակաշառքի, մենք պետք է առերեսվենք այս փաստի հետ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ