14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Մ. Կիրակոսյանի բողոքը մերժվեց

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննության շրջանակում 2017 թ. մայիսի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հերթական դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատարանի որոշումը:

Դատական նիստի ընթացքում կողմերը հանդես եկան ամփոփիչ խոսքով:

Միքայել Կիրակոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանն իր ամփոփիչ խոսքում դիրքորոշում հայտնեց վարույթն իրականացնող մարմնի՝ նախորդ դատական նիստում ներկայացված առարկությունների վերաբերյալ և հիմնավոր համարելով ներկայացված բողոքը՝ խնդրեց բավարարել այն:

Վերահսկող դատախազ Վ. Մկրտչյանը, որը նախորդ դտական նիստին չէր ներկայացել, խնդրեց մերժել բողոքը, ապա պնդեց, թե դատարանը քննչական մարմնի որոշումը վերացնելու լիազորությամբ օժտված չէ: Ինչին բողոքաբերի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն հակադարձեց՝ նշելով, որ ներկայացված բողոքով պահանջվել է վերացնել քրեական գործով տուժող Մ. Կիրակոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ