26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Անկանխատեսելի վարքագծով Թուրքիա կտեսնենք․ քաղաքագետ

Արեւելագետ  Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանա, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից, նշեց, որ այն իրավական հաղթանակի ամրագրումն էր 2016 թ. ամռանը չստացված հեղաշրջման փորձի։ Նա նշեց, որ չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կտեսնենք այլ Թուրքիա՝ Մերձավոր Արեւելքում ավելի հավակնոտ ծրագրերով եւ անկանխատեսելի վարքագծով։ «Այս ամենի համատեքստում պետք է խոսենք ավելի […]

Շատ ավելի թափանցիկ է «Ծառուկյան» դաշինքը, քան թե «Ելքը»

««Ելքը» հետաքրքիր պրոյեկտ է, անհասկանալի է, թե ինչ է կատարվում այնտեղ, թափանցիկ չէ այսօր: Շատ ավելի թափանցիկ է «Ծառուկյան» դաշինքը, քան թե «Ելքը», պարզ չէ, թե իրենք գոհ են ընտրությունների արդյունքներից, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Ազատ Արշակյանը: Նա նշեց, որ ընդդիմափոխություն տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից […]

«Էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ»

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանին մեղադրում է ոչ պրոֆեսինալ լինելու համար:   «Եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ», – այսօր լրագրողներին ասաց Զ.Փոստանջյանը:   Հիշեցնենք՝ Երեկ երեկոյան «Կենտրոն» TV-ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման […]

Թուրքիայում մահապատժի վերականգնումը վերջ կդնի ԵՄ-ի հետ բանակցություններին. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի Եվրամիության անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ տարվող բանակցությունների ավարտ: «Դա կնշանակի Անկարայի եվրոպական երազանքի ավարտ, և տասնյակ տարիներ շարունակված բանակցությունները կավարտվեն»,- ասել ե Գաբրիելը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Գաբրիելը հայտարարել է, որ Անկարայի շահերից չի բխում ԵՄ-ից էլ ավելի հեռանալը` ավելացնելով, որ մոտակա ժամանակահատվածում […]

Վիրավորված է (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ նորմալ է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից 3 ուժերն են մասնակցելու հայտ ներկայացրել: ՀՀԿ-ն իշխանություն է, և բնական է, որ մասնակցելու էր, իսկ «Ելքն» ընտրություններում հաղթած ընդդիմադիր կուսակցությունն է: «Զարուհի Փոստանջյանն էլ, ով քաղաքում սիրված կերպար է, և որոշակի շերտերի մեջ պահանջարկ ունեցող անձ է, կարծում եմ, որ տեսնում է իր […]

Կանխամտածված սնանկության համար մեղադրվողը բռնվեց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 14 հասցեի մոտից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Հ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նա մարտի 23-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) 1-ին մասի մեղադրանքով:

«Միասնական չեն»

Մարտերի մասնակցելիս հարկ է հասկանալ՝  ռազմավարություն մշակելիս պետք է հասկանալ, որ բոլոր ուժերը մեկտեղելն այնքան էլ արդյունավետ չէ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց  «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու  Փոստանջյանի ղեկավարած քաղաքական ուժը չմիավորվեց «Ելք» դաշինքի հետ: Փոստանջյանը շեշտեց՝ պետք է հաշվի առնել նաեւ վերջին 25 տարիների փորձը, երբ […]

«Իհարկե, վատ չէ, բայց իրավիճակը չի փոխվի»

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հետ կապված՝ ձգձգումը ինչ-որ աղերս չուներ Հայաստանի հետ. դա կապված էր Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների հետ»,- այսօր  լրագրողների հետ հանդիպմանն  այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը շեշտեց՝ ՌԴ-ի և Բելառուսի միջև մշտապես գրեթե նույն սցենարով վեճեր են լինում: «Բելառուսը կամ նախագահ Լուկաշենկոն օգտագործում են բոլոր հարթակները՝  իրենց քաղաքական նպատակներին […]

«Հասարակությունը զզվել է այս ամբողջից» (տեսանյութ)

«Հետընտրական զարգացումներ հարաբերականորեն չկան, իրավական գործընթացներ կան, հիմիկվա հետնտրականն ավելի շատ վերլուծական է, ավելի խնդիրները հասկանալուն  է ուղղված, հատկապես որ առանձին անձերի կողմից մի քանի տգեղ տեխնոլոգիաներ բացահայտվեցին: Բոլորիս հայտնի էին, որ նման բաներ էին կատարվում, բայց հիմա փաստերով ի հայտ եկան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ակտիվ հետընտարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի