26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նախկինում հայհոյողներին սաստում էին , հիմա՝ ծափահարում»

Նազենի Հովհաննիսյանը ֆբ-յան իր էջում  Ընտանիքի օրվան նվիրված  հրապարակում է արել:

«Այսօր Ընտանիքի օրն է… ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միմյանց սիրում էին, սխալները ներում էին, կար տարակարծության իրավունք , Երկխոսություն, փոխադարձություն, հարգանք՝ ի վերջո, և Տղամարդու՝ կնոջ նկատմամբ ուժն արտահայտվում էր այդ կնոջը Մեծարելով միայն ու նրա Կարևորագույն հենման կետը լինելով՜… ինձ միշտ թվում էր, թե Հայաստանն էլ յուրովի Մեծ մի ընտանիք է , որտեղ պետք է որ գործեին մարդկային արժեքները, միմյանց օգնելու, սիրելու, կարեկցելու և հարգանքի սկզբունքները, իրական բարոյական արժեքները, այլ ոչ արհեստական ու մտացածին, անկեղծ ու ազնիվ փոխհարաբերությունները , ոչ թե ստահոդ բամբասանքները… ի վերջո … նախկինում հայհոյողներին սաստում էին , հիմա ծափահարում՜՞՞՞ … հայհոյանքը ճշմարտություն չի, այլ անկիրթ փոքրոգություն՜ …ու եթե մեր «ընտանիքի երեխային » անընդհատ կերակրենք ատելությամբ, չարությամբ ու տականքով, ՆԱ այդպես էլ կմեծանա։ Ես ուզում եմ էն հին, բարի ու սիրով լի Ընտանիքը, որտեղ Ապրում էին իրար ՀԱՄԱՐ, ոչ թե իրար ԴԵՄ ՜ …որտեղ միակ հավատամքը Սերն էր…»:

Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ