25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Անգինան շանսեր չունի. ինչպես անցկացնել կոկորդի ցավն ու վարակը

Գարնանը մրսելն ու տարբեր վարակներով հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է, քան անգամ խստաշունչ ձմռանը: Գարնանը ոտքերը մրսացնելը, սառը ինչ-որ բան խմելը կարող է բերել տհաճ հիվանդություններից մեկի` անգինայի: Անգինայի նշանները հայտնի են` ծակող, ուժեղ ցավ կոկորդում, մարմնի բարձր ջերմություն` 39-40 աստիճան, թուլություն: Այս հիվանդությունը «ոտքի վրա» անցկացնել չի կարելի, քանի որ այն կարող է վտանգավոր հետեւանքներ […]

Գիտակցելով զոհ գնացին. Խաչիկ Արենցու երգը հուզել է հերոսի մորը/տեսանյութ

Հայրենիքի հանդեպ սերը Խաչիկ Արենցի երգչին թևեր է տալիս: Նա ճախրում է իր ստեղծած երգերի աշխարհում: Ապրում ու փորձում իրականություն դարձնել նաև հանուն հայրենիքի զոհված հերոսների զգացմունքներն ու ապրումները:  «Ձոն անմահներին» այսպես է կոչվում Խաչիկ Արենցու նոր ստեղծագործությունը: «Տղերքը ընկան մարտում և ընկան գիտակցաբար՝ մահվան հանդեպ կռիվ տալով: Երգս նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսներին: Ծնվել […]

Մխիթարյանն օգնել է անօթեւանին /ֆոտո/

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում օգնել է անօթեւանին: Այս մասին  հայտնում է mirror.co.uk-ը: Մխիթարյանը դուրս է եկել  San Carlo իտալական ռեստորանից, ապա  մոտեցել է իր Mercedes C3 AMG ավտոմեքենային, որի մոտ տեսել է անօթեւանին եւ նրան տվել 5 ֆունտ ստերլինգ:    

Ռեկորդ

«Սպառողների խորհրդատվության կենտրոնն» ահազանգում է վերջին օրերին ներքին սպառման շուկայում գրանցված գնաճի վերաբերյալ: Կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը մասնավորապես նկատել է, թե հետընտրական գնաճը 25-30 տոկոս է կազմում: Թանկացած ապրանքների ցանկում ռեկորդակիր է բանանը, որը դեռ մեկ ամիս առաջ վաճառվում էր 670-ից 700 դրամով: Այսօր բանանի մեկ կիլոգրամի գինը տարբեր սուպերմարկետներում տատանվում է 780-ից 870, մինչեւ 900 […]

«Դա միայն Հայկազի սպանությունը չէր…».դաժանաբար սպանված կուրսանտի հայր

«Դատը կրկին անգամ հետաձգվել է: Այս անգամ նշանակվել է մայիսի 8-ին, բայց ես հույս չունեմ, որ այդ օրը դատ կկայանա: Վկաները արդեն դժվարությամբ են պատասխանում հարցերին ու նշում են, որ շատ ժամանակ է անցել՝ չեն հիշում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ  Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: […]

Հիշեք 70-ականներն ու 90-ականները և կլինեք նորաձև

Ինչպես և միշտ, գարուն-ամառ սեզոնին դիզայներները. ինչպես նաև նորաձևությանը հետևող բոլոր մարդիկ սիրում են գալ դեպի բաց գույներ, պաստելային երանգներ, դեպի ծաղկային պրինտներ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնելով  նորաձև լինելու գաղտնիքներն այս ժամանակահատվածի համար` ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Այս տարին էլ, ինչպես բլոգերն ասաց, բացառություն չի կազմում: «Պաստելային գույներն են նորաձև, բայց ոչ […]

Աստծո խոսքն իրական դեղամիջոց է

Պատճառներից մեկը, թե ինչու է պետք մնալ Աստծո խոսքի մեջ, այն է, որ Աստծո խոսքը ապաքինում է եւ առողջություն, դեղ է մեր ամբողջ մարմնի ու էության համար։ Ինչ կանեիք, եթե գնայիք բժշկի, եւ նա ձեզ այնպիսի դեղ նշանակեր, որը կփրկեր ձեր կյանքը։ Դուք այդ դեղը դարակը չէիք դնի ու մոռանաք դրա մասին։ Եթե այդպես վարվեիք, […]

Պատուհաս

Ջրառատ գյուղում տեղի ունեցած նախընտրական միջադեպը պատուհաս է դարձել իրավապահների գլխին. չնայած քաղաքական հաշվեհարդարի զոհ դարձածները հաշտվել են, սակայն գործը չակել առայժմ չի հաջողվում: Հիշեցնենք, այս համայնքում լուրջ բախումներ տեղի ունեցան ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ ՕՐՕ դաշինքի կողմնակիցների միջեւ: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն ու նրա եղբայրը նույնպես ներգրավված էին այս պատմության մեջ հետ: Զենք էր կիրառվել, […]

Պետք չէ սպասել հրաշքների

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով «Ծառուկյան» դաշինքի կազմում լինելու է նորընտիր խորհրդարանում, կարծում է՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչ-որ արտառոց դեպքեր չեն լինելու և, ուրեմն, հրաշքների սպասել  պետք  չէ: «Չեմ ուզում մտածել, թե ինչ-որ հիասքանչ բան կլինի: Սովորական ընտրություններ կլինեն, ինչպիսին  ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էին: Միայն թե, հույս ունեմ, որ այս ընտրություններից հետո մենք […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Ողջունելով նման ձևաչափով արդեն ավանդական դարձած հանդիպումները՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ օրեր առաջ Հայաստանում կայացած կարևորագույն իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, այսօրվա հանդիպման առիթն են՝ նկատի առնելով, որ ընտրություններից անցել է շուրջ երկու շաբաթ, և տեղին է անդրադառնալ դրանց՝ որպես կայացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի