Արևի քաղաքին մարդկային ջերմություն. «Երկիր Ծիրանիի» կարգախոսը (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը տվեց քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Վայրը Ազատության հրապարակն էր, նախ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ու ներկաներին ներկայացրեց իրենց ծրագիրը, ապա ցուցակում ընդգրկված անդամներին: Կուսակցության կարգախոսն է «Արևի քաղաքին մարդկային ջերմություն»: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Երևանը պետք է դառնա համահայկական մայրաքաղաք: Ծրագրում անդրադարձ կա քաղաքի բոլոր խնդիրներին […]