17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Եմենում, որտեղ խոլերայի համաճարակ է, ՀՀ քաղաքացիներ չկան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում տեղեկացնում է․ «Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տեղեկատվության համաձայն՝ Եմենում ՀՀ քաղաքացիներ չկան»:

Հիշեցնենք, որ Յեմենում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, քանի որ խոլերայի համաճարակ է սկսվել։ Կարմիր խաչից հայտնել են, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում այստեղ խոլերայից 115 մարդ է մահացել։ 

Երկրում տիրող իրավիճակի՝ քաղաքացիական պատերազմի հետեւանքով շատ հիվանդանոցներ ավիրվել են, չկան դեղորայքային միջոցներ։ Ավելի քան 8 հազար վարակակիր կա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ