Չեն կարողանալու մաքրել այդ կեղտը
«Ելք» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանի ընտրված Անահիտ Բախշյանը վստահ է ՝ մեր երկրում օրենքները չեն գործում, և դրա պատճառն անպատժելիությունն է:
«Նիկոլի բացահայտած խայտառակ թղթերի մեջ տեսանք՝ այն ցուցակը, որտեղ ընտրակեղծարարների անուններն էին ու ընտրակեղծարարության տեխնոլոգիաները, վերջում գրված էր՝ «Չվախենա՛ք, մեջքներիդ կանգնած ենք»: Սա նշանակում է՝ մեր երկրում օրենք ու կարգ չի գործում, ընտրակեղծարարները ոչ մի բանից չի վախենում: Ասում են՝ ձայն բերեք, ինչպես որ տնօրենների ժամանակ էր: Տնօրենների հետ կապված՝ աղմկահարույց դեպքից հետո իշխանության ներկայացուցիչներն ասացին՝ իրենք մեր գործընկերն են, մենք տեր ենք իրենց», – նշեց Անահիտ Բախշյանը՝ ընդգծելով` ընտրակեղծարարները հեղինակազրկում են ընտրության գաղափարը, ինստիտուտը: