26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ր «արագիլն» է բերել «Ելքին» (տեսանյութ)

«Մենք բոլորս հասկանում ենք, որ վտանգավոր ընտրական գործընթաց է, երբ այն զուգորդվում է ընտրակաշառքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր մանե Թանդիլյանը: «Անհանգստացնող իրավիճակ է, երբ համատարած ընտրակաշառքի մթնոլորտում են տեղի ունենում ընտրությունները Հայաստանում: Կան 2 փաստեր, որոնց հետամուտ ենք լինելու ու քրեական գործ ենք հարուցելու»,-հավելեց նա: Վերջինս վստահ է, որ ընտրակաշառքի դեմ պայքարը պետք է շատ խորքային տարվի, այլապես վտանգում ենք մեր երկրի ճակատագիրն ու ապագան:

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը նախ հորդորեց հիշեց, թե ինչ տարածաշրջանում ու ինչ հանգամանքներում ենք մենք ապրում: «Եթե վերցնում ենք այն միջավայրը, որում գործում ենք, հայ ժողովուրդը հաղթանակ տարավ, այսինքն՝ մոտ 30 տոկոս ընդդիմություն կա քաղաքապետարանում Եվրասիական միությունում: Մենք մեզ կարող ենք շնորհավորել, որ այս անազատությունների ճամբարում նման արդյունքներ ունեցանք»,-նկատեց նա:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ խոսվում է միայն ընտրակաշառքի մասին, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնց մասին ահազանգվում էր, հիմա չի խոսվում: Ընտրակաշառքն էլ, ըստ նրա, այսօր մեր ամբողջ հասարակության հիվանդությունն է:

Ազատ Արշակյանն ապա շեշտեց, որ բոլորին էլ պարզ էր, որ «Ելքը» երկրորդ տեղում է լինելու, և ինչպես ինքը բնորոշեց. ««Ելքին» արագիլն է բերել, ու նա ձեզ համար նախատեսել է, որ երկրորդ տեղն էիք ունենալու: Արագիլն ապացուցեց, որ պիտի լինի քաղաքական կամք ու պիտի լինեն նոր դեմքեր, այդ բորբոսնած քաղաքական դեմքերը պիտի հեռանան ու բերեց ձեզ»,-դիմելով «Ելքի» ներկայացուցչին նետեց նա: Մանե Թանդիլյանն էլ հորդորեց փաստեր ներկայացնել:

«Ես պաշտպանում եմ բարի արագիլին»: Henaran.am-ի հարցին, թե ով է այդ արագիլը, քաղաքական ո՞ւժ է, թե՞ կոնկրետ անձ, Ազատ Արշակյանն արձագանքեց. «Նախագահի թույլտվությամբ է անպայման լինում»:

Լեռնիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ պետք չէ բոլոր ՀՀԿ-ականներին մեղադրել ընտրակաշառքների և այլ զանցանքների համար, թող փաստեր ներկայացնեն. «Փաստերը կան, նկարագրված են, հերթով, բոլոր տեսանյութերը կան»,-ասաց Մանե Թանդիլյանը: 

«Թույլ տվեք խոսեմ: Եթե ցանկանում եք քաղաքական գործիչ դառնալ, սովորեք համբերել: «Ելքում» էլ հրեշտակներ կան, այնպես չէ, որ բոլորս վատն ենք, միայն դուք եք լավը, դուք երկնքից եք իջել»,-նետեց Ալեքսանյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ