«Դա անօրինականության գագաթնակետն էր»
«Ընտրությունների ըննթացքի մասին այնքան փաստեր կան, այնքան կարծիքներ են հնչել, որ ինչ-որ օրիգինալ բան չեմ կարող ասել: Ցավում եմ, որ երևանցիները ընտրության միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտել չկարողացան, այսինքն՝ իրենց հնարավորությունը լիովին չօգտագործեցին», – Henaran.am– ի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը:
Վերջինս շեշտեց՝ դատապարտելի է ոստիկանների պահվածքը, նրանք վարքագիծը Փոստանջյանի ու իր դստեր նկատմամբ:
«Երկու օր է՝ զանգում եմ Զարուհուն. չկարողացա կապվել իր հետ. ուզում էի իմանալ Զարուհու դստեր վիճակի մասին: Մի հարմար բառ չեմ գտնում, որ գնահատական տամ այս երևույթին: Զարուհու ջանքերը կամ Նիկոլի՝ ՀՀԿ-ի շտաբի հետ կապված, ցույց են տալիս՝ ՀՀԿ-ի շտաբերը ընտրակաշառքի որջ են, իսկ ով ուզում է դրանք բացահայտել, ոստիկանները անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում այնպես, ինչպես Զարուհու ու նրա դստեր նկատմամբ: Ես շատ վրդովված եմ: Դա անօրինականության գագաթնակետն էր: Փոստանջյանի նման քաղաքացու, գործչի նկատմամբ այդպիսի բռի, անմարդկային վերաբերմունք ցույց տալը անընդունելի էր», – նշեց Անահիտ Բաշխյանը: