26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամուր պահեք․ այսօր Ընտանիքի միջազգային օրն է

Այսօր՝ մայիսի 15-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Ընտանիքի միջազգային օրը։ Այն 1993թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Նպատակը հանրության ուշադրության գրավումն է ընտանիքի բազմաթիվ խնդիրների նկատմամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ երբ ոտնահարվում են ընտանիքի հիմնական իրավունքները, նրա միասնությունը հայտնվում է սպառնալիքի տակ:

Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը:

Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակության մեջ ընտանիքի կարգավիճակով և նրա նկատմամբ պետության վերաբերմունքով: Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի:

Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է, այն, ինչի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, առանց ինչի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ