06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք մեզնից կախված առավելագույնն արել ենք»

«Ես նախապես էլ ասել էի, հիմա էլ կրկնում եմ, որ չեմ պատրաստվում էքսկուրսիայի տանել մեր ընտրողներին Երևանի փոքր կենտրոնում: Եթե քաղաքացին չի եկել ընտրական պրոցեսի, հետընտրականի էլ չի գա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելքի» անդամ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց արձանագրած փաստերը հիմք չեն փողոց դուրս գալու համար:

Անդրադառնալով նրան, որ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը կոչ չարեցին իրենց ընտրողներին ձայն տալ «Ելքին»՝ Ն. Փաշինյանն ասաց. «Որովհետև մյուս քաղաքական ուժերի ընտրողն ընտրության գնալու քվեարկելու մեթոդաբանությունն ունեն: Մենք ձևավորել ենք համախոհների հսկայական բանակ, այն ավելանում է, դա ակնհայտ է, ի՞նչ կա չնկատելու , այն ժամանակ Երևանում 14 տոկոս ենք ֆիքսել, հիմա 21: Այդ քաղաքական ուժերի միանալու ոչ կարքիը, ոչ անհրաժեշտությունը չենք տեսնում, պարզ չէ, թե նրանցից որ մեկն է քաղաքական ուժ և որ մեկն այլևս քաղաքական ուժ չէ, մենք մեր ընտրողին ճանաչում ենք»:

Ինչ վերաբերում է սխալներին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք էլ կվերլուծեն:

«Եթե կտեսնենք, որ կան սխալներ դրանք էլ կվերլուծենք, մենք մեզնից կախված առավելագույնն արել ենք»: Նա նկատեց, որ առաջիկա տարիներին քաղաքական դաշտի հիմնական տրենդը լինելու է Ելքի ազդեցության մեծացումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ