24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա 13 զոհ

Թուրքիայում 13 զինվորական է զոհվել Շիրնակ նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով, հայտնում է РИА Новости-ն։ Մահացածների թվում բարձրաստիճան զինվորականներ կան՝ գեներալ, գնդապետեր։ Հայտնի է, որ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով։  

Նրանց աստվածն իրենց որովայնն է

…Դեռևս Ալեքսանդր Մակեդոնացին` մահից առաջ պատվիրել էր, որ իր ձեռքերը դագաղից հանած տանեն և հուղարկավորեն, որ բոլորը տեսնեն, որ այս աշխարհից ոչինչ չի տանում: Բայց մարդ արարածը կուրացել է, փողը սարքել է աստված, իսկ փորը` պաշտամունքի առարկա: Վտանգավոր են այսպիսի մարդիկ հասարակության համար և ատելի` Աստծուն: Քրիստոսի ողջ կյանքն ու գործունեությունը բովանդակ մարդկության համար էին` […]

Հիանալի ճաշակ. Մելանյա Թրամփի 15 անզուգական կերպարները (ֆոտո)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին կարելի է համարել նորաձևության նոր իկոնա, քանի որ այն կերպարները, հագուստները, որոնցով նա երևում է հանրությանը, անմիջապս վաճառվում են մեծ քանակությամբ: Տիկին Թրամփն ուղեկցում էր ամուսնուն նրա առաջին պաշտոնական այցելության ժամանակ դեպի մի քանի երկրներ: Ճանապարհորդությունը ևս մեկ անգամ առիթ է՝ գնահատելու նրա ոճային կերպարները: Առաջին տիկինն ապացուցեց, որ պաշտոնական […]

Լոքյանը նշանակվեց

Դավիթ Լոքյանին նախարար նշանակեցին։ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում է կայացրել Դավիթ Լոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Նա էլ մնաց

Արտեմ Ասատրյանը կշարունակի պաշտոնավարել նախարարի պաշտոնում։ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում է կայացրել Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Նշանակվեց

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը նշանակվեց բնապահպանության նախարար։ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում է կայացրել Արծվիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի