20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

«Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի պաշտոնը, որը լինելու է հասարակական հիմունքներով: Վստահ եմ, որ Ռոման Ամոյանն աչքի կընկնի նաև  ադմինիստրատիվ աշխատանքում»,- ասել է նախարարը:

Ռոման Ամոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ռոստոմյանին վստահության համար և ասել, որ աշխատելու է ուժերի առավելագույն լարումով և ձգտելու է իր գիտելիքները ներդնել հայկական սպորտի զարգացման գործում: «Լավատեղյակ եմ սպորտում առկա բոլոր երևույթներին, ընթացակարգերին, ուսումնամարզական և մրցումային պրոցեսներին: Այս բոլորը կօգնեն ինձ լինել  օգտակար հայկական սպորտին նաև խորհրդականի պաշտոնում»,- նշել է Ռ. Ամոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ