27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սառած հակամարտությունների կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի շահերին

Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ «Քարնեգի» հիմնադրամը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում ունի կարևոր, բայց ոչ կենսական շահեր, այդ թվում՝ տարածաշրջանային կայունության պահպանումը, սառած հակամարտությունների վերսկսումը կանխելը և աջակցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ժողովրդավարական փոփոխություններին ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև երկրների միջազգային ինտեգրմանը:

Զեկույցում ասվում է, որ տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ հետսառըպատերազմյան եվրոպական անվտանգության կարգի խախտումը, փոփոխվող համաշխարհային էներգետիկ շուկաները, տարածաշրջանի հարավում անկայունությունը, նոր ամերիկյան վարչակազմը և Եվրամիության ներքին մարտահրավերները պահանջում են այս շահերն առաջ տանելու համար ԱՄՆ-ի կայուն ներգրավվածություն: 

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքականությունը այսուհետ էլ բախվելու է սահմանափակ ռեսուրսների ու բարդ պայմանների խնդրին, դրա համար էլ հեղինակների կարծիքով Վաշինգտոնը պետք է շարունակի օգնել Հարավային Կովկասի երկրներին լուծել իրենց ներքին խնդիրները։ Սակայն ԱՄՆ-ն պետք է պայքարի Հարավային Կովկասում Ռուսաստանի գերակա դիրքի ու Վաշինգտոնի ազդեցությանը դիմակայելու փորձերի դեմ։

Ըստ հեղինակների, ԱՄՆ-ն տարածաշրջանում իր քաղաքականության մեջ պետք է առաջնորդվի մի քանի հիմնական սկզբունքներով։ Առաջինը հակամարտությունների կանխման առաջնայնությունն է։ Երկրորդը, ԱՄՆ արժեքների առաջ մղման համար անհրաժեշտ է գործել զգույշ։

 

ԱՄՆ նոր վարչակազմը դեռ պետք է Հարավային Կովկասի նկատմամբ իր սեփական քաղաքականությունը ձևակերպի: Այն կարող է որոշել շարունակել ներկայիս ճանապարհը, որը հիմնականում բնորոշվում է իներտությամբ և տարածաշրջանային զարգացումներին արձագանքելով, կամ իր սեփական մոտեցումը մշակի: Յուրաքանչյուր դեպքում՝ ԱՄՆ-ն պետք է լիարժեքորեն հաշվի առնի տարածաշրջանի ամբողջ բարդությունը, փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը, Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների շահերն այնտեղ:

Նշվում է, որ Ուկրաինայի ճգնաժամից հետո, Հարավային Կովկասի երեք երկրները հայտնվել են Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական չեզոք գոտում, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն զիջել տարածաշրջանը: Ավելին, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացման պատճառով երեք երկրների միջև պառակտում է տեղի ունեցել: Նրանք երեք շատ տարբեր քաղաքականություններ են վարում տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող խոշոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին: Վրաստանը փորձում է հնարավորինս հեռու պահել իրեն Ռուսաստանից, Հայաստանը հետապնդում է երկու կողմի հետ հարաբերությունները պահպանելու ճանապարհը, իսկ Ադրբեջանը ցանկանում է և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին հեռավորության վրա պահել:

Զեկույցի հեղինակները նշում են, որ տարածաշրջանի սառեցված հակամարտություններից յուրաքանչյուրի էսկալացիան կանխելը պետք է մնա Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։

Նշվում է, որ անցած տարի Լեռնային Ղարաբաղում վերսկսված գործողություններն ընդգծել են տարածաշրջանային անվտանգությանը և ԱՄՆ-ի շահերին սպառնացող հակամարտության վտանգը: Ռազմական գործողությունների վերսկսումը կվտանգի խաղաղ բնակչության կյանքը, կարևոր ենթակառուցվածնքերը և կհասցնի լուրջ բնապահպանական վնաս, ինչպես նաև կազդի հարևան Վրաստանի վրա: Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, ապա Ռուսաստանն ու Թուրքիան անուղղակիորեն  ու հնարավոր է նաեւ ուղղակիորեն կներառվեն դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ դրանց կապերի պատճառով։ Կախված հակամարտության ընթացքից՝ Իրանը նույնպես կարող է մասնակից դառնալ։ Հակամարտությունը կարող է նաեւ երկրորդ թատերաբեմ դառնալ Սիրիայում, որտեղ Իրանն ու Ռուսաստանը հետապնդում են այլ նպատակներ, իսկ Թուրքիան՝ այլ։

Վերջին քառորդ դարը ցույց է տվել, որ ոչ մի առանձին ուժ, անգամ Ռուսաստանը, չի կարող հեգեմոնիայի հասնել տարածաշրջանի նկատմամբ: ԱՄՆ-ն կարևոր շահեր ունի այնտեղ և ունի հնարավորություններ դրանք հետապնդելու համար: Ավելին, զեկույցի հեղինակները նշում են, որ որոշ հանգամանքներում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը կարող են համընկնել: Օրինակ՝ եթե Ռուսաստանը փորձի փոխադարձ ընդունելի կարգավորում բերել սառած հակամարտություններին, ԱՄՆ-ն պետք է հնարավորինս աջակցի այդ ջանքերին: Դա կարևոր կլինի երկու պատճառով՝ սառած հակամարտությունների կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի շահերին, և ԱՄՆ-ի ներգրավվածությունն այդ գործընթացին կերաշխավորի, որ Ռուսաստանը չօգտագործի այդ փաստը տարածաշրջանն իր բացառիկ ազդեցության գոտի դարձնելու պահանջն արդարացնելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ