13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պոլսահայ Սիբիլն ու Անդրեն «միացան» երգով/տեսանյութ/

Այսօր՝ հունիսի 2-ին  «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիբիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդես–ասուլիսը։

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակ Հասմիկ Հախվերդյանը նշեց, որ իր երգով ուզում է տունդարձի ալիք սկսել.«Երգը հայրենադարձության կոչ է, տունդարձի կոչ է»,-ասաց նա:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերգեյ Սրապիոնյանը նկատեց.«Սիբիլը իր տեսակի մեջ եզակի արվեստագետ է: Դուք շատ լավ գիտեք մեր հարևանին՝ Թուրքիային: Գիտեք մեր հայկական համայնքի հանդեպ ինչ վերաբերմունք կա: Սիբիլը պատմության մեջ միակն է, որը լինելով հայ Թուրքիայի պետական բեմից ելույթ ունենալու իրավունք ունի»:

 ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանն էլ փաստեց, որ երգը դեռ շատ լայն արձագանք կգտնի:

«Սա մի գժություն է, որը կողքը հավաքեց այսքան ուժեր»,-կատակեց Արմինե Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երգից մի փոքր կտոր՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=AxCcdA3yWq0&feature=youtu.be

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ