14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արցախցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում

Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների՝ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրերի շրջանակում խորանում և ամրապնդվում են նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հաստատված կապերն ու փոխգործակցությունը: Այդ համատեքստում պարբերաբար կազմակերպվում են նաև փոխայցեր, որոնցից հերթականը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Ստեփանակերտի և Մարտակերտի 30 երեխաների այցն էր Երևան: Հայաստանի մայրաքաղաքում գտնվող արցախցի երեխաներն այսօր այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան: Այստեղ նրանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի և Մարտակերտի համար 2 դպրոցի ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի ցուցասրահներում, դիտել հին Երևանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով: Այնուհետև արցախցի երեխաների համար կազմակերպվել է «Ճանաչիր Երևանը» գիտահանրամատչելի խաղ-էքսկուրսիան:

Երևանում հյուրընկալվելու ընթացքում փոքրիկ արցախցիներն այցելել են նաև մայրաքաղաքի տեսարժան վայրեր, մասնակցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին: Երևանյան այցելությունից և ջերմ ընդունելությունից տպավորված՝ երեխաները նշել են, որ վերադառնում են Արցախ՝  ձեռք բերելով նոր ընկերներ և իրենց հետ տանելով հաճելի հիշողություններ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ