29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրահարվեցի. «The beautified project» ռոք խմբի հիմնադիր Անդրեն անկեղծացավ/տեսանյութ/

«The beautified project»  ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանը Հայաստան եկավ արյան կանչով: Այսօր՝ հունիսի 2-ին «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդես–ասուլիսի ժամանակ երգիչը բացեց սիրտը և պատմեց իր Հայաստանում հաստատվելու պատմությունը:
«Առաջին անգամ Հայաստան եկա պապիկիս տեսենելու: Դա 1996 թվականին էր: Սեպտեմբերի 20-ին գիշերով եկա Հանրապետության հրապարակ ու այստեղ մի խումբ երիտասարդներ երգում էին.«Երևան դարձած իմ Էրեբունի երգը»: Ես նրանց տեսնել չէի կարող, բայց լսում էի ու երևի հենց այդ օրը սիրահարվեցի Երևանին: Հետո 10 տարի շարունակ Միացյալ թագավորությունից տուրիստ էի գալիս»,-պատմեց Անդրեն:

Անդրե Սիմոնյանը կատարել է պապի ցանկությունը և արդեն 11 տարի ապրում է Հայաստանում:

Նշենք, որ այսօր «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիբիլի և «The beautified project»  ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդես–ասուլիսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ