27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա մեզ համար անվտանգության խնդիր է ավելի շատ»

Վարչապետը մի որոշ ժամանակ առաջ նիստին հանձնարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը:

Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ օպտիմալացում բառը պետք է ընդունել ու հասկանալ որպես արդյունավետացում, հատկապես այս դեպքում, երբ կրթական բարեփոխումների շրջանակում պետք է ընդունենք այս միջոցները: «Ի սկզբանե պետք է սկսվեր քաղաքային դպրոցներից այս ծրագիրը, յուրաքանչյուր գյուղում դպրոցի ներկայությունը պարտադիր է, կան գյուղեր, որտեղ քիչ աշակերտներ են, բայց այդ դպրոցները տարիներ շարունակ պահել են իրենց գոյուրթյունը: Սա մեզ համար անվտանգության խնդիր է ավելի շատ»,-նկատեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ այս առաջարկը պետք է հանգամանորեն քննարկել ընդունելուց առաջ, որպեսզի ոչ մի ծնող ու ոչ մի աշակերտ չտուժեն:

«Գրական» թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ դպրոցները փակելը կնշանակի փակել նաև գյուղը։ «Կառավարությունում չե՞ն հասկանում, որ սահմանը պահողը ոչ միայն զինվորն է, այլև գյուղը։ Զինվորը, որ կանգնած է սահմանին, կանգնած է, քանի որ իր թիկունքում գյուղ կա, մարդիկ կան, դպրոց կա, երեխաներ կան»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ