Ռուսաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ ՌԴ վարչապետին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։