03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՔՊ-ական սյունեցի պատգամավորները փորձել են «փուռը տալ» մարզպետին. «Հրապարակ»

«ՔՊ-ական սյունեցի պատգամավորները Փաշինյանի այցի ժամանակ փորձել են «փուռը տալ» մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որին եկվոր են համարում ու առաջին օրվանից թարս աչքով նայում, քանի որ ժամանակին Փաշինյանին դեմ համայնքապետերը նրա հետ ջերմ հարաբերություններ ունեն։ ՔՊ-ականները մի քանի դրվագ են բեմադրել՝ փորձելով ցույց տալ մարզպետի նկատմամբ տեղացիների դժգոհությունը։ Օրինակ, Ագարակ այցի ժամանակ, երբ Փաշինյանն ագարակցիների հետ […]

Մարությանը պետք է ազնիվ պատասխանի մի կարևոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են. «Ժողովուրդ»

«Հայկ Մարությանը, որ մոնոներկայացումներից հետո որոշել է նախընտրական հյուրախաղերով շրջել մայրաքաղաք Երևանում, պետք է ազնիվ պատասխանի մի կարևոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են: «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, երկու օր շարունակ փորձեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանից կամ նրա թիմից պարզել, թե արդյոք Մարությանի երեխաները և կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են, թե […]

Թշնամին կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Փոխանակ հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին, մենք ենք տրվում մանիպուլյացիային՝ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կոչ է անում չթիրախավորել Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանված Էլեն Առստամյանին։ «Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը, 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, […]

Սեպտեմբերի 2-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է․ Սաղաթելյան

Սեպտեմբերի 2-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։ Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցու’յց տուր, որ Արցախի կողքին […]

«Այն, ինչ հիմա Արցախում անում է Արայիկը՝ հեղաշրջման փորձ է». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ հիմա Արցախում անում է Արայիկը՝ հեղաշրջման փորձ է։ Նա և իր շուրջ եղած մի քանիսը փորձում են ցրել Արցախի ԱԺ-ն։ 35 տարի առաջ ԼՂԻՄ մարզային խորհրդից (կարելի է ասել՝ ներկայիս ԱԺ-ի «պապիից») սկսվեց արցախյան շարժման բաց փուլը։ Այսօր, 35 տարի անց, Արայիկը փորձում է […]

«Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք: Հազար ու մի պատճառ ու խնդիր կա, որ տարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել, բայց հիշեք, որ այս երեխան, իր հասակակիցները ու նրանց նման շատ շատերն Արցախում հսկայական հոգեբանական ճնշման տակ են եղել: Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար […]

Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ հաստատել ՀՀ-ի դիրքորոշումը՝ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հասնել երկարատև խաղաղության. Միրզոյան

Տիկի՛ն նախարար, անչափ ուրախ եմ Ձեր պատվիրակությանը հյուրընկալել Երևանում: Սա ձեր առաջին այցն է Հայաստան, և կարող եմ վստահ ասել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման և նոր ծրագրերի նախանշման համար», – այսօր Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: […]

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին». Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախում հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպանությունը դատապարտող հերթական հրապարակումն է արել։ թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում առկա իրավիճակը «Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդրադառնալ ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում սրացող հումանիտար ճգնաժամին: Դեկտեմբերին Ադրբեջանը փակեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի