24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայտնաբերվել է ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը. /Տեսանյութ/

Times of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը երեկ հայտարարել է, որ հայտնաբերել է պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը Գազայի հատվածի հյուսիսում՝ Իսրայելի հետ սահմանին գտնվող Էրեզ սահմանակետի մոտ:

Այնուամենայնիվ, այն չի մտնում Իսրայելի տարածք:

Հայտնել են, որ թունելը հագեցած է կապուղիներով, ջրատար համակարգերով և էլեկտրականությամբ, ինչպես նաև ունի բազմաթիվ ճյուղավորումներ:

Իսրայելական ուժերը նշում են, որ առկա են նաև պայթյունադիմացկուն դռներ, որոնք կանխում են նրանց մուտքը:

Թունելը, որի երկարությունը մոտ չորս կիլոմետր է, որոշ շրջաններում խորանում է մոտ 50 մետր գետնի տակ և, ըստ երևույթին, բավականին լայն է մեքենաների անցման համար, ասել են իսրայելական զինվորականները:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Յահալո» ինժեներական կորպուսի էլիտար ստորաբաժանումը և Գազայի դիվիզիայի Հյուսիսային բրիգադն օգտագործել են «առաջադեմ հետախուզական և տեխնոլոգիական միջոցներ», որպեսզի տեղորոշեն «ռազմավարական» թունելային ցանցը, սկանավորեն այն և մաքրեն այն ցանկացած հնարավոր սպառնալիքներից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ