19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումները կդադարեն. /Տեսանյութ/

Հայտնի British Petroleum-ը ապստամբների հարձակումներից հետո դադարեցնում է Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումմները:

Նավթամթերքի հսկային հետևել են բազմաթիվ ընկերություններ, իրենք ևս դադարեցնելով բեռնափոխադրումները:

Ընկերությունը մեղադրում է հութիներին տարածաշրջանում անվտանգությունը խաթարելու համար, քանի որ Իրանի կողմից աջակցություն ստացող հութիները թիրախավորում են անցնող նավերը:

Նրանք մտածում են, որ նավերը տանում են հերթական օգնությունը իսրայելացիներին:

ԱՄՆ-ն, լսելով British Petroleum-ի հայտարարությունը, նշել է, որ կղեկավարի միջազգային ռազմածովային գործողություն, որպեսզի պաշտպանի ուղևորության մեկնող նավերը:

Հիշեցնենք, որ Եմենի հութիները դեկտեմբերի 7-ին հայտարարություն են տարածել, որով սաուդցիներին եւ էմիրաթցիներին զգուշացնում են ձեռնպահ մնալ Իսրայելի հետ Եմենի վրա հարձակման գաղափարից:

«Եթե Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն սիոնիստական Իսրայելի հետ ներգրավվեն Եմենի վրա հնարավոր ռազմական հարձակման մեջ, մենք կհարվածենք նրանց երկրների բոլոր նավթահորերին եւ գազի հորերին։

Մենք դրանով կանգ չենք առնելու եւ ոչնչացնելու նրանց բոլոր նավերը»,- ասված է հութիների հայտարարության մեջ։

Մանրամասները կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ