Արցախցիներին ուղղակի կամ անուղղակի ձևով թողնել հեռանալու կոչեր են անում նաև նրանք, որոնք մինչև այդ «աննահանջ պայքարի մարտիկներ» էին ձևանում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրոն Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում իրավիճակի վատթարացման ֆոնին, տարբեր կենտրոններից ուղղորդված տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների նախապատրաստման օպերացիա է իրականացնում: Սակայն եթե Ադրբեջանի դեպքում այդ ամենը սպասելի էր, ապա իրավիճակն ուշագրավ է ներքին հրահրումների առումով: Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով Արցախում ծանր իրավիճակ է, ինչը բնականաբար […]