24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եղանակը` առաջիկայում: Ամենացուրտը կլինի Գեղարքունիքում, ամենատաքը` Տավուշում

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Ամենացուրտը կլինի Գեղարքունիքում, ամենատաքը` Տավուշում:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 20-21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։

Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 20–ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին 0…-2 աստիճան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ