24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարմիր գծերի վճարը բարձրացնելը կանխելու մեկ հնարավորություն կա. Հրապարակ

Երեւանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը վճռորոշ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում մայրաքաղաքի բյուջեն է ընդգրկված, այլեւ աղմկահարույց մի շարք նախագծեր, այդ թվում՝ տխրահռչակ կարմիր գծերով առանձնացված ավտոկայանատեղիների գներն ավելի քան 13 անգամ թանկացնելու նախագիծը։

Եվ չնայած ավագանու ընդդիմադիր անդամների՝ այդ նախագծի վերաբերյալ քննադատություններին, այն տապալելու, չընդունելու մեկ ճանապարհ կա՝ միասնական բոյկոտը, այլապես նրանք կիսելու են ՔՊ-ի հետ պատասխանատվությունը:
Երեւանի իշխանությունները՝ ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան, ինչպես հայտնի է, չունեն ձայների մեծամասնություն՝ քվորումի եւ նիստ գումարելու համար, ուստի եթե բոլոր մյուս ուժերը միասնական կերպով չներկայանան այդ նիստին, քվորում չի ապահովվի, եւ նիստը չի կայանա:

Սակայն եթե ավագանու գեթ 1 ընդդիմադիր անդամ ներկա գտնվի նիստին, այն կկայանա, եւ կարեւոր չէ՝ այդ «ընդդիմադիրը» դեմ կքվեարկի, չի քվեարկի, թե կողմ կլինի: Նա միայն իր մասնակցությամբ կօգնի, որ իշխանությունն անցկացնի այդ չարաբաստիկ փոփոխությունը եւ մեծ տուրք դնի երեւանցիների վրա:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ