Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան: Հանրապետության Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և, մասնավորապես, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր: Նշելով, որ այս տարի լրանում է Հավաքական […]





































