04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լռեք.դատավորը դուրս եկավ ափերից

Վերադառնալով  խորհրդակացական սենյակից  դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Լուսինե Սահակյանի և Հրանտ Գևորգյանի նկատմամբ: Դատարանը դիմելու է Փաստաբանական պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Արդեն հայտնել ենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը:

Դատավորը ընթերցեց փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի և Դավիթ Գյուրջյանի  դիմումը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ հայտարարություն ունի, սակայն դատավորը դուրս եկավ ափերից. «Լռեք, հիմա դրա ժամանակը չի»,-ասաց դատավորը և  նորից գնաց խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ