Խոշոր հրդեհ Ռուստամյան փողոցում. hայտարարվել է «Բիս-1» բարդության աստիճան
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 21:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուստամյան փողոցի թիվ 7, թիվ 9 եւ թիվ 9/1 […]





































