14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կիսակառույց շենքերից ստացվող անհրապույր տեսքից խուսափել է պետք

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հանձնարարականներից մեկով անդրադարձավ հանրապետութա տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտներին: Վարչապետը նկատեց, որ տարբեր բնակավայրերում, հատկապես խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր:

«Այս օբյեկտների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, զբոսաշրջության համար ավելի գրավիչ միջավայր ձևավորելու համար հանձնարարում եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում գույքագրել  քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ՀՀ քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողմասային տարածքները, երկամսյա ժամկետում Կառավարության առաջարկներ ներկայացնել այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ գործող օրենսդրության համապատասխան»,-ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ