01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը շատ շտապ միջոցներ է ակնկալում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ խեցգետնի ապօրինի որսի կանխարգելմանը: Նա նշեց, որ կատարված ուսումնասիրությունների համաձայն ջրային ավազաններոմ, հատկապես Սևանա լճում էականորեն նվազել է խեցգետնի չափաքանակը: «Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորվոած է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցի կիրառմամբ»,-ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց Բնապահպանության նախարարին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվություններերի երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքեր, երկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ: Վարչապետը անհրաժեշտ համարեց նաև ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսագործիքների վերաբերյալ առաջարկություններ: Նա նաև բնապահպանության, ընդերքի տեչսական մարմնի ղեկավարերին հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ: «Ռեսուրսը իրականում նվազել է, չափաքանակը, չափերը նվազել են, և մենք այդ ոլորտը համարում ենք հեռանկարային ճգնամային վիճակում, և շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել, պարո՚ն Միանասյան»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ