12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չե՞ք ուզում հա ասեք՝ որքան ենք տնտեսում. վարչապետը՝ նախարարին

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանվորված է Առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

Նախագծում նշվում է, որ հաշվի առնելով, որ ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է գիտական ծրագրերի, իսկ ՀՎԿԱԿ-ը՝ կիրառական-գիտական և գործնական ծրագրերի գործադրմամբ՝ մանրէային, վիրուսային և մակաբուծային ծագման վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, ախտորոշման և կանխարգելման, ինչպես նաև այդ հիվանությունների դեմ պայքարի ոլորտներում, ապա արդյունավետ կլինի ինստիտուտի գործառույթների միավորումը ՀՎԿԱԿ-ի գործառույթների հետ և գիտական ծրագրերի իրականացումը ՀՎԿԱԿ-ի արդիականացված լաբորատորիաներում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում: Վարչապետ Կարեն Կարապետյանը  Լևոն Ալթոնյանին հարցրեց.«Չե՞ք ուզում հա ասեք՝ որքան ենք տնտեսում, որքան կրճատումներ կլինեն»: Նախարարն էլ պատասխանեց, որ 30 միլիոն դրամ կտնտեսեն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ