Այդ կարգապահությունը խիստ պաշտպանվում է. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապատյանն անդրադարձավ գինեգործության ու խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետին: «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձը իրականացվում է 90-օրյա ժամկետում, և մենք հսկողություն ենք սահմանել, և այդ կարգապահությունը խիստ պաշտպանվում է»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ հանդիպմանը բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ հետվերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը: Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետում սահմանելու ու կազմարկերպելու վերաբերյալ:
«Պարո՚ն Առաքելյան, ՊԵԿ-ին ներկայացնում եք ցուցակը մեր արտահանողների»,-դիմելով Գյուղնախարարին՝ ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահին հանձնարարեց հատուկ ռեժիմ դնել մթերման այս ժամանակահատվածում: «Մենք նաև ստեղծել ենք իրենց համար 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումը անցկացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,-հավելեց Կառավարության ղեկավարը: