10 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գերմանական վերջին ինքնաթիռը դուրս է բերվել Ինջիրլիք ռազմաբազայից

Գերմանիային պատկանող ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվել Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից: Ըստ թուրքական «Birgün.net» լրատվական կայքի՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով «Tornado» տեսակի վերջին՝ հինգերորդ ռազմական ինքնաթիռի Գերմանիա հասնելու մասին: Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված ինքնաթիռները մինչև հոկտեմբեր ամիս կմնան Գերմանիայում, այնուհետև կտեղափոխվեն […]

«Դբա Ձորագյուղ». բացվել է հեծանվային արահետ

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքում «Դբա Ձորագյուղ» խորագրով ծրագրի շրջանակներում բացվել է հեծանվային արահետ։ 4,5 կմ երկարությամբ նորաբաց հեծանվային արահետը խորհրդային տարիներին սայլի համար նախատեսված ճանապարհ էր և տասնամյակներ չօգտագործվելով՝ փակվել էր: Ծրագիրն իրականացրել է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ծրագրի ղեկավար […]

Սեւանում վեճի ընթացքում հայրը մահացել է ինֆարկտից․ նոր մանրամասներ աղմկահարույց սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար: 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում,  Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում  ստացած հրազենային վնասվածքից մահացել է: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական […]

Ինչու՞ են աճում ծանր հանցագործությունները Հայաստանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Վերջին շրջանում Հայաստանում բավական աճել են ծանր հանցագործությունների թիվը…Չեմ ցանկանա թվարկել դրանք…Վերջինը՝օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած զանգվածային սպանդ էր,որի հետևանքով 4 մարդ է սպանվել…Տեսնես իշխանությունները չեն հետաքրքրվում թե ինչո՞վ է դա պայմանավորված…Հանցագործությունների թիվը հենց այնպես չի կարող աճել…Ի դեպ,ծանր հանցագործություններ գործողները բնավ էլ սոցիալապես անապահով չեն…Ըստ […]

Ինչպես են Ադրբեջանի կողմից վարձատրվող գործակալները չարաշահում ամերիկյան լրատվամիջոցները

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Վերջին մի քանի տարիներին տասնյակ հոդվածներ են հայտնվել Միացյալ Նահանգների, Իսրայելի և Եվրոպայի թերթերում`շռայլորեն փառաբանելով Ադրբեջանին և խստորեն քննադատելով Հայաստանին: Այս հոդվածների մեծ մասը գրված է ոչ ադրբեջանցիների կողմից, որոնք առատաձեռնորեն վարձատրվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:    Քեյսի Միշել անունով մի ամերիկացի քաջություն է ունեցել […]

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետներն օգոստոսի 2-ին չհայտարարված այց ենկատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակում նրանք առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի ևՏիգրան Մանուկյանի հետ: Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը,իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմիմասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատելնաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ: Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներովև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

HERO՝ հերոս բառը Թուրքիայում արգելված է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ուշագրավ դեպք է գրանցվել Կարսում…Ֆուտբոլային հանդիպման ժամանակ թիմերից մեկի երկրպագում HERO գրառմամբ շապիկով է ներկայացել մարզադաշտ,որը գրավել է տեղի ոստիկանների ուշադրությունը…Ոստիկանները բերման են ենթարկել ֆուտբոլային երկրպագուին,որն ի դեպ,պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի է և կարճատև զրույցից հետո որոշում են ընդունել վտարել ադրբեջանցուն Թուրքիայից… HERO բառի նկատմամբ Թուրքիայում […]

Շամիրամում վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում

Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ բուժումը շարունակում են 5 տուժած` 2-ը Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքին սպառնացող վտանգ չկա:

Ավտովթար Արշակունյաց պողոտայում․ կան վիրավորներ

Օգոստոսի 1-ին, ժամը 21:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Վարդանանք ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի 34 QT 584 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Պ. Գ.) և Սանիթեք […]

21-րդ դարում նման տրանսպորտով երթեւեկելը նվաստացուցիչ է

Երեւանում քաղաքային տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը։ Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 668 ավտոբուսից միայն 25-ի մեջ են տեղադրված վերելակներ, որոնցից սակայն միայն 7-ն է շահագործվում։ «Հավաստիացրել են, որ սեպտեմբերին գոնե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի