17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կուբանում խոշոր ավտովթարի զոհերի թվում կա երկու հայ

Ստացված նախնական տվյալների համաձայն, Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում են Ռոստովում Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսությունից: «Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,-նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում էջում: Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։ Ռուսական «նորությունների դաշնային գործակալությունը հրապարակել են 18 զոհերի անունները, որոնթ թվում են Բուդուլյան […]

Գոռ Մինասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն

Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում(«Ունիվերսիադա-2017») Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ 105+ կգ քաշային Գոռ Մինասյանը դարձել է չեմպիոն: Մինասյանը պոկում վարժությունում բարձրացներով 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ, երկամարտի 430 կգ արդյունքով գերազանցել է իր բոլոր մրցակիցներին: Գոռի Մինասյանի ոսկին Հայաստանի Հանարապետության պատվիրակության նվաճած 5-րդ մեդալն է 29-րդ ամառայինհամաշխարհային ուսանողական խաղերում:

Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների […]

Ալարկոտության դեմ լավագույն մեթոդը

Գիտնականները պարզել են, թե ինչը կարող է ալարկոտ մարդկանց աշխուժացնել: Երկար հետազոտություններից հետո նրանք պարզել են, որ կարմիր գինու մեջ այնպիսի միացություններ կան, որոնք ստիպում են ալարկոտ մարդկանց ակտիվանալ: Նրանք պարզել են, որ մարդու արյանն անհրաժեշտ է ակտիվություն, իսկ կարմիր գինին նպաստում է արյան շրջանառման ակտիվությանը: Գիտնականները խորհուրդ են տվել տղամարդկանց ամեն օր 250-300 գրամ […]

Աստվածաշունչը սովորեցնում է

Եթե մարդ արդարություն է սիրում, ապա արդարության վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև նա է, որ սովորեցնում է գիտություն և խոհեմություն, արդարամտություն և արիություն, որոնցից առավել պիտանի բան չկա մարդու կյանքում (Իմաստ. 8։7)։

Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը, շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։ Օգոստոսի 24-ին՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի […]

Ինչի համար է անհրաժեշտ երեխային վարսակի շիլայով կերակրել

Վարսակը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը թե մեծերի, թե երեխաների համար: Այն իր մեջ վիտամինների այնպիսի փունջ է պարունակում, որոնք դրական են ազդում օրգանիզմի էներգիայի պաշարների վրա, իջեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, բարձրացնում են տրամադրությունն ու անգամ երկարացնում են մարդու կյանքի տեւողությունը: Ամերիկացի գիտնականները եկել են եզրահանգման, որ մանուկ հասակում պարբերաբար վարսակի շիլայի օգտագործումը հետագայում […]

«Բա ո՞ւմ համար ենք մենք, և որտե՞ղ է հայկական դիվանագիտությունը» (տեսանյութ)

Ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է տեսակետին, թե մեր դիվանագիտական ու ռազմավարական դիրքորոշումներն ու դիվանագիտությունը պիտի փոխվեն, պիտի նախահարձակ լինենք շատ անգամ: Մանրամասները` տեսանյութում:

«Երևան Սիթի Տուր» -ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի: Օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի