31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունը դրական միտումներ է ապահովում (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Կառավարության տեպմերը, որ այսօր կան և տնտեսական 6 տոկոս աճը դրական միտումներ ապահովում է: «Կառավարությունը Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ և քաղաքական մեծամասնության հետ միասին մեկ քաղաքական թիմ է, որի ղեկավարը հանրապետության նախագահն է, և ես կարծում եմ, որ մենք բոլորս միասին լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որոնք ընդունել ենք այս դահլիճում, երբ ձևավորվեց Կառավարություն Կարապետյանի գլխավորությամբ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ արտահանման շեշտակի աճ կա, տուրիզմի աճ կա, տնտեսական ակտիվություն ու աճ կա: «Այսօրվա վարչապետն իր ֆունկցիաներով ու 2018-ի վարչապետն իր ֆունկցիաներով տարբեր են լինելու: Այսօրվա վարչապետն իր ֆունկցիաներով չունի արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, ուժային կառույցները ղեկավարելու որևէ գործառույթ, իսկ ապագա վարչապետը ունենալու է այլ լիազորություններ, որտեղ էական տեղ են ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ նախևառաջ անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը»:

Դիտարկանը, թե այս թվարկած փուլերով անցել է նախագահ Սարգսյանը, Շարմազանովն արձագանքեց. «Շնորհակալ եմ, որ դուք բարձր եք գնահատում և տեսնում եք պարոն նախագահի ծառայությունները պետության առջև»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ