ԵՄ-ՀՀ համաձայնագրում ՌԴ-ի շահերին հակասող դրույթներ կան
«Եվրամիություն-Հայաստան hամապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթղթում կան ՀՀ-ում ՌԴ-ի շահերին հակասող կետեր։ Օրինակ՝ վիզաների ազատականացման պարագայում հայաստանցիներն անարգել մուտք կունենան Եվրամիության երկրներ՝ հաստատելով տնտեսական և այլ կապեր, որը միայն կզորացնի Հայաստանը։ Սա կհակասի Հայաստանը թուլացնելու Ռուսաստանի քաղաքականությանը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։ Բանախոսը շեշտեց՝ վերոնշյալ համաձայնագրի ստորագրման օրը […]





































