28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ցավոք սրտի, այսօրվա հնարավորություններն այն են, ինչ ներկայացված են բյուջեում»

«Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, որ սոցիալական պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է երկրի համար, մանավանդ մեր նման իրավիճակում գտնվող երկրի համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Քաղաքացիների սոցիալական պաշտպանության ուղղված ծրագրերի շարունակականությունն ապահովելը, գումարները կապիտալ ծախսերին ուղղելը նույն նպատակին են միտված՝ քաղաքացու կյանքը ՀՀ-ում բարելավելուն: Բնականաբար, ես այն կարծիքին չեմ, որ մեկ օրում, մեկ ամսում հնարավոր է մինավագ որևէ միջոցառման միջոցով այս խնդիրներին լուծում տալ»,- հավելեց նա:

Հարցին, թե երբ է հնարավոր խնդիրներին լուծում տալ, Ասատրյանը պատասխանեց, թե դա շարունակական աշխատանք է պահանջում։
«Կարծում եմ՝ պետք է անդրադառնանք յուրաքանչյուր ծրագրի կատարողականին, շատ դեպքերում նաև առողջ քննադատությունը հարկավոր է:

Մեր հիմնական խնդիրը սոցիալական ոլորտի պաշտպանությանը միտված ծրագրերի շարունակականության ապահովումն է: Բնականաբար, ցանկությունները շատ են, որպեսզի ծրագրերին հատկացվող միջոցներն ավելացվեն, հատկապես սոցիալական խոցելի խմբերի համար: Սակայն, ցավոք սրտի, այսօրվա հնարավորություններն այն են, ինչ ներկայացված են պետական բյուջեում: Մի ցուցանիշ կցանկանայի նշել, որ յուրաքանչյուր 1000 դրամ կեսաթոշակի չափի ավելացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամի չափ գումար»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ