Մի կանչեք դատարան.Գևորգ Սաֆարյանը` դատավորին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արտագնա դատական նիստը: Դատարան բերվեց նաև մի քանի ժամով դատական նիստից հեռացված Գևորգ Սաֆարյանը: Դատավորի մուտքը ամբաստանյալները` Հովհաննես Պետրոսյանից բացի, ընդունեցին նստած, ինչի համար դատարանը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Դատարանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ բացակայում է […]





































