28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սպանել է համագյուղացուն, ապա կախել

Եղեգնաձորում այս տարվա հուլիսի 12-ին գրանցված «ինքնասպանության», սակայն իրականում սպանության դեպքը բացահայտվել է:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հուլիսի 12-ին, ժամը 17.10-ի սահմաններում, ոստիկանության Եղեգնաձորի բաժին էր հաղորդվել 1963 թ ծնված Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին: Հուլիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Սակայն դատաբժշկական փորձաքննությամբ այլ պատկեր բացահայտվեց:

Դատաբժշկական փորձագետի՝ հոկտեմբերի 9-ին ներկայացրած եզրակացությամբ՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցը սեղմելու հետեւանքով իսկ պարանոցի վերին երրորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օղի ներգործությամբ եւ ունի հետմահու ծագում, այսինքն Վազգեն Սարգսյանի մահը նրա նկատմամբ կիրառված բռնության հետեւանք էր:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզի քննչական վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ 1973 թ. ծնված Արտուշ Զ.-ն հուլիսի 12-ի առավոտյան, Վ. Սարգսյանի տան բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու դիտավորությամբ քաշքշել եւ հարվածել է նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա խեղդել է հակի թելից պատրաստած օղով:

Սպանությունը քողարկելու, Սարգսյանի մահն ինքնասպանության հետեւանք ձեւացնելու համար դիակը տեղափոխել է նրա նկուղ, որտեղ դարձյալ հակի թելից պատրաստված մեկ այլ օղով կախել է առաստաղին ամրացված մետաղյա կեռից:

Նոյեմբերի 2-ին, ժամը 15.40-ին, Արտուշ Զ.-ն ձերբակալվել, իսկ նոյեմբերի 5-ին կալանավորվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ