28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարդը գնում ա հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, կես ժամից կգաս

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց, թե մտադիր չեն պետության հաշվին սրտի ստենդավորման վիրահատությունների սկզբունքը փոխել, թե մինչև ինֆարկտի չհասնի, չեն փոխհատուցում: Բացի այդ ըստ նրա՝ պարտադիր պահանջ է, որ շտապօգնությունը պետք է բերի, բայց եթե մի քիչ ուշանում է և սեփական մեքենայով են տանում՝ զրկվում են պետպատվերից: Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր անպտուղ զույգերի արհեստական բեղնավորման ծրագրի կրճատմանը, այն դեպքում, երբ բյուջեից ընդամենը 78 մլն դրամ էր տրամադրվում:

Հաջորդը հարցը վերաբերում էր պետպատվերների հասցեական հատկացումներին: Նախարար Ալթունյանը նախ հստակեցրեց, թե իրենք չեն հայտարարել, որ սրտի ցանկացած ստենդավորում անվճար է: «Անվճար են սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունն այն գումարով, որ հատկացված է: Նաև զինծառայողների ու ընտանքների սրտի հոգալը և բնակչությանը զուտ կյանքի փրկելու ծախսերը»,-ասաց նա: «Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե գումար ունենային, ապա նախապես կձեռնարկեին կանխելու ինֆարկտը, և եթե զարգացել է, ուրեմն չունի գումար: Եթե գումարի հատկացումը մեծանա, այդ ժամանակ կմտածենք, թե ինչպես ձևը փոխենք»:

Անպտուղ զույգերի օգնությունն էլ հանվել է ծրագրի սղությունից ու անհնարինությունից ելնելով: «Տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյետիվ ու արդյունավետ չէ»,-ասաց նախարարը և նշեց, թե հիմա քննարկվում են բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել: Իսկ պետպատվերի բաշխման սկզբունքներից խոսելով՝ նա նկատեց, որ մյուս տարի կբաշխեն՝ ծառայությունները կենտրոնացնելով, ինչն էլ կհանգեցնի գների նվազմանը, ինչը ստենդի գների դեպքում ևս աշխատեց: «Նույն մոտեցումը կլինի մնացած ծառայությունների գծով»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ