Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
Կատալոնիայի խորհրդարանը ընթացակարգային երկրորդ քայլը կատարեց, քվեարկելով Իսպանիայից անջատվելու եւ անկախություն հռչակելու բանաձեւը: Սպասվածը այժմ պաշտոնական Մադրիդի դիրքորոշումն է, որի ուղղությամբ արդեն նախապես իսպանական իշխանությունները կատարել էին հայտարարություններ: Այստեղ դժվար թե իրավականորեն համատեղվեն տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքները: Կան իրավական արդարացում փնտրող խնդիրներ, թե` ի նպաստ անկախության հանրաքվեին կատալոնիացիների մեծամասնությունը չի մասնակցել. կամ […]





































