Այս անգամ պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին
Այսօր ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը: Միաձայն կողմ քվեարկեց 96 պատգամավոր։ Օրինագծով նախատեսվում է ՝ եթե երեխան ծնվել է Հայաստանի քաղաքացի չհամարվող, բայց ազգությամբ հայ անձից, նա կարող է քաղաքացիություն ստանալ դյուրացված կարգով: Հիշեցնենք՝ այս նախագիծը Կառավարությունն առաջարկել է ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության դրույթներին համաձայն:





































