14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի հրամանագրով Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Գագիկ Հովհաննիսյանը (նստավայրը` Բրյուսել):

Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել են Ստեփանակերտի Ազատամարտիկների այգու կառուցման աշխատանքների ընթացքին

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ Արցախ այցելած Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի հետ միասին այցելել են Ստեփանակերտի Ազատամարտիկների այգի, ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի […]

Սյունիքի մարզում բախվել են ՊՆ ЗИЛ-ն ու Mercedes-ը, կա 4 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11;00-ի սահմաննրում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Փաստի […]

Չկորցնենք ամենակարեւորը

Գոհանանք Աստծուց մեզ պարգևած ամեն շնորհի համար, և պայքարենք, որ այս գեղեցիկ առաքինությունները չկորցնենք և ամենակարևորը հոգու զորությունների կարգը չխախտենք… Աստվածային առաքինություններ են` հավատ, հույս, սեր. Հոգու զորություններ են` բանական, ցասմնական, ցանկական: Մարդկային առաքինություններ են` խոհեմություն, արդարություն, արիություն, ողջախոհություն. Առաքինությունների հակադիր մոլություններ են`  անմտություն, անիրավություն, երկչոտություն, բղջախոհություն: Մարմնավոր հինգ զգայարաններն են` (տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք […]

Տավուշի մարզում թեժ ընտրություններ են սպասվում. գրոհում է Ավետիք Ադամյանը

Համայնքների ռեսուրսները կենտրոնացնելու և արդյունավետ ծախսելու նպատակով ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը մշակեց եւ կյանքի կոչեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը: Եւ այսպես, Համայնանքերի խոշորացման ծրագրով պայմանավորած 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 34 համայքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եւս 30 համայանքերում նախատեսված են հերթական ընտրություններ: Ընդհանուր առմամբ, նոյմեբերի 5-ին 65 համյաննքերում կկատարվի ՏԻՄ ընտրություն: Ըստ […]

Տարոն Մարգարյանը և Վիգեն Սարգսյանը հանդիպել են սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողներին

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու զորամասերում ծառայող իրենց զավակներին: Հերթական այս այցին, հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին մեկնեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  Ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ […]

Շտապօգնության բժիշկները սրսկելիս կոտրել են տարեց կնոջ ձեռքերը, հետո էլ գցել պատգարակից

Մոսկվայում շտապօգնության բժիշկները փորձել են սրսկել տարեց կնոջը եւ կոտրել են նրա երկու ձեռքը, հետո էլ աստիճաններով իջեցնելիս գլորել ու գցել են նրան պատգարակի վրայից։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշվում է, որ 91-ամյա կնոջ երկու ձեռքն էլ կոտրել են, հետո էլ պատահաբար գցել պատգարակի վրայից՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնելով։  

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված: Նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքպահների ուղղությամբ կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական […]

ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը խոսել է Հայկական լեռնաշխարհի եւ քրիստոնեության մասին

Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է», – Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին, հայտնում է Ամերիկայի ձայն-ը: ՄԱԿ-ը Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված