05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոր տենդենցներ հայաստանյան քաղաքական դաշտում

«Նոր տենդենցներ հայաստանյան քաղաքական դաշտում: Հայաստանի քաղաքական և ոչ այնքան քաղաքական դեմքերը սկսել են քվեստային պատերազմ: Հ.Գ. Начитались и насмотрелись Дэна Брауна»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը

Գեղեցկությունն անցյալում է․ հայտնիներ, ովքեր տարիքի հետ կորցրել են հմայքը /ֆոտո/

Ժամանակին նրան գեղեցկության խորհրդանիշ էին։ Այսօր նրանք հայտնի են, սակայն գեղեցկությունն ինչ որ տեղ է անհետացել, կա ժամանակը այն պարզապես սրբել, տարել է։ Անաստասիա Վոլոչկովա Մրայա Քերի Լինդա Եվանգելիստա Ջենիս Դիկինսոն Ջանեթ Ջեքսոն Ջեսիկա Սիմփսոն Լինդսի Լոհան Լարա Ֆլին Բոյլ Մեգ Ռայան  Մելանի Գրիֆֆիտ  

Մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 432 երեխա՝ 259 տղա, 173 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36768 քաղաքացի:

«Made in Armenia» բրենդը հաջողություններ է ունենում

«Հայաստանն իր շուկաներով և իր դիրքով բավականին հետաքրքիր երկիր է ներդրողների համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը: «Առաջինն այս փուլում հիմնական ուղղվածությունն այն է, որ ԵՏՄ երկրներ արտահանեն իրենց ապրանքները: Այսինքն` «made in Armenia» գաղափարը ԵՏՄ երկրներում բավականին ճանաչված է ու ընդունված: Բավական լուրջ աշխատանք պետք չէ տանել այդ ապրանքը […]

Պաշտպանության նախարարը մասնակցել է «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը /ֆոտո/

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի  տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսը հոկտեմբերի 31-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են  ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ […]

Էդգարը գլխով հարվածել է բժշկի դեմքին

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գրիգոր Նարեկացի» Բ/Կ-ում մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է բժշկի հետ:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.50-ին, նշված Բ/Կ-ում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Էդգար Յ.-ն գլխով հարվածել է բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, […]

Սա ուղղակի մղձավանջ ու խեղկատակություն է Սուրբ Ծննդից առաջ

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում մեծ թափով ու հատուկ շուքով նշվում է անհայտ ծագում ունեցող  «Հելոուին» կոչված տոնը: Չարքերի հանդերձանք, ուրվականներ, վամպիրներ, զոմբիներ, կախարդների կերպարանքով սարսափազդու դիմակներով երիտասարդներ, ովքեր շրջելով փողոցներով party-ներ են կազմակերպում, զվարճանում ու համարում անվնաս, հաճելի ժամանց: Ցավալին այն է, որ քրիստոնյաներս առանց գիտակցելու ակամայից ներքաշվում ենք սատանիստական պաշտամունքի մեջ: […]

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 482.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.53 դրամ (աճել է 2.60 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.58 դրամ (աճել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել […]

Թուրքիան քրգործ կհարուցի Գերմանիայում ապաստանած թուրք մտավորականների դեմ

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը պատրաստվում է քրգործ հարուցել Գերմանիայում բնակվող թուրք մտավորականների դեմ՝ ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով: Այս մասին, ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության, գրում է գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը: Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում հայտարարված պարետային ժամի և տեղի ունեցած զինված բախումների շրջանակներում գրանցված իրավախախտումների դեմ պայքարող թուրք մտավորականներից 100-ը ներկայումս բնակվում են Գերմանիայում: Ինչպես […]

«Եվրանեսթ»-ում արցախյան հիմնախնդրին վերաբերող փաստաթուղթը վերաշարադրվել է.Արմեն Աշոտյան

Այս պահի դրությամբ, «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի 4 կոմիտեներում քննարկված եւ հաստատված զեկույցներում մաքսիմալ ներառվել են հայկական պատվիրակության առաջարկությունները, իսկ մեր ազգային շահերին հակասողները՝ մերժվել կամ ընդհանրապես հանվել քվեարկությունից։ Այս մասին հայտնել է հայկական պատվիրակության անդամ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Այս զեկույցներին լիարժեք կանդրադառնանք վերջնական հաստատումից հետո։ Տեղեկացնում եմ նաեւ, որ մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի