12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՆԱՏՕ-ն կոչ է արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից

ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից: Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում ունեցած բանակցություններից հետո, գրում է РИА Новости-ն։

«Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և որ ՆԱՏՕ-ն այստեղ անմիջական դեր չի խաղում»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին:

Նա նշել է, որ դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները վերսկսվել են։

«Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել ընթանալ բանակցությունների միջոցով կարգավորման որոնումների ճանապարհով և խուսափել նոր էսկալացիայից»,- նա։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ