28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՍԱՊԾ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ երկու արտադրամասերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները:

        Երևանում գործող կիսապատրաստվածքների արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև որ արտադրամասը բերվի մաքուր և նորոգ վիճակի, ապահովվի սառը և տաք մշտական ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով և վերացվեն սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է վերահսկողության շրջանակում երևանյան երկու արտադրամասերի գործունեությունը կասեցնելու մասին որոշումները: Անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասում հայտնաբերվել էին սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների և մակնշման խախտումներ, բացի այդ՝ տնտեսվարողը չէր ներկայացրել հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, արձանագրվել էին արտադրության և լաբորատոր հսկողության խախտումներ:  «ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունն էլ կասեցվել էր լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպքի պատճառով. «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չէին համապատասխանել սահմանված նորմերին: Երկու արտադրամասում էլ հայտնաբերված խախտումները վերացվել են, տնտեսվարողներին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ